Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԼՀԿ-ն Վանաձորում նոր մարտավարություն է որդեգրել

ԼՀԿ-ն Վանաձորում նոր մարտավարություն է որդեգրել
18.09.2018 | 01:10

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար: Բաղձալի աթոռին այդպես էլ չհասնելուց հետո «լուսավորականները» մարտավարության նոր ձև են ընտրել:
«Այնքան շատ բողոք-դիմումներ են ուղարկում քաղաքապետարան, որ աշխատակիցներն ամբողջ օրը միայն դրանցով զբաղվեն: Ցանկանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ աշխատակիցները, քաղաքի հրատապ խնդիրները թողած, միայն դիմումներին ընթացք տալով զբաղվեն»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատանքը, սակայն, դրանից չի տուժում, ու մարդիկ, իրենց գործին զուգահեռ, զբաղվում նաև այդ դիմումներով. «Ճիշտ է, շատ է ժամանակ խլում, հաճախ էլ խելքից ու տրամաբանությունից դուրս դիմումներ են լինում, բայց դրանցից ամեն մեկին ընթացք տրվում է»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ